Քաղաքացիները Մշակույթի նախարարությունից կպահանջեն Գառնու կամրջի վերաբերյալ հարցերի պատասխանները

Քաղաքացիները Մշակույթի նախարարությունից կպահանջեն Գառնու կամրջի վերաբերյալ հարցերի պատասխանները

PanARMENIAN.Net - Այսօր՝ ժամը 12:00-ից՝ 14:00-ն, մի խումբ քաղաքացիներ կհավաքվեն Մշակույթի նախարարության դիմաց՝ հինգ օր առաջ Գառնու կամրջի վերաբերյալ նախարարությանն ուղղված հանրային հարցադրումների պատասխանները ստանալու նպատակով: Նրանց տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանի պատմամշակութային հուշարձանների թիվը մեկով նվազեց` ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնած «վերականգնման» արդյունքում որպես հուշարձան վերացավ Գառնու 11-13դդ միջնադարյան կամուրջը: Դա հնարավոր դարձավ համապատասխան մարմինների անփութության, ոչ թափանցիկ գործելաոճի, կատարվող աշխատանքների անբավարար վերահսկողության, հանրային հաշվետվողականության փաստացի բացակայության, գուցե նաև որոշ կոռուպցիոն հանգամանքների առկայության պայմաններում: Մեզ մնում է ենթադրել` ՀՀ Մշակույթի նախարարությունը «մոռացել» է, որ դարերի ընթացքում կուտակված և մեզ հասած ողջ պատմամշակութային ժառանգությունն ունի միայն մեկ տեր` հայ ժողովուրդը և հայ հասարակությունը, որի իրավունքն է հաշվետվություն պահանջել այդ ժառանգության պահապանից և պատասխանատվության ենթարկել իրենց պարտականություններում թերացողներին:

Հայաստանի հասարակությունը պետք է իրականացնի ամենը` երկրում հանրային հաշվետվողականության մշակույթը հիմնավորելու համար»:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---