Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել ԱՄՆ Կոնգրեսում

Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել ԱՄՆ Կոնգրեսում

PanARMENIAN.Net - Մարտի 13-ին ԱՄՆԿոնգրեսիհայկական հարցերովհանձնախմբի հրավերով,ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության, ԼՂՀ ներկայացուցչությանև ամերիկահայ կազմակերպությունների հետ համատեղ, ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված ղարաբաղյան շարժման25-ամյա տարեդարձին: Միջոցառմանը ներկա էին տասնյակ կոնգրեսականներ, դիվանագետներ, ամերիկահայ կազմակերպությունների ղեկավարներ, եկեղեցու թեմերի առաջնորդներ և հայ համայնքի մեծաթիվ ներկայացուցիչներ, լրագրողներ:

Միջոցառմանն ելույթով հադես եկավ Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ով, մասնավորապես, ներկայացրեց Արցախի անկախացման ուղին և ներկայումս ընթացող զարգացումները: «Ղարաբաղյան շարժումը խորհրդանշում է հայ ժողովրդի մի հատվածի՝ արցախահայության պայքարն իր իրավունքների և ազատության համար: Այն ինչ սկսվեց 25 տարի առաջ քարտեզի վրա աննշան մի կետում՝ Լեռնային Ղարաբաղում, էական ազդեցություն ունեցավ ոչ միայն տվյալ տարածքի, այլև ԽՍՀՄ փլուզման և աշխարհաքաղաքական հետագա զարգացումների վրա»:Նախարար Աղաբալյանի խոսքերով՝ լինելով միջազգայնորեն չճանաչված և զրկված՝ համապատասխան օժանդակությունից, Արցախի ժողովուրդն ընտրել է ժողովրդավարության ուղին և իրեն հաջողվել է ստեղծել ու կառուցել մի պետություն, որտեղ մարդու և ժողովրդի իրավունքները բարձրագույն արժեք են: Լեռնային Ղարաբաղում ընթացող զարգացումների համատեքստում անդրադառնալով Արցախի մեկուսացման ուղղությամբ Ադրբեջանի կողմից մշտապես իրականացվող գործողություններին՝ ԼՂՀ նախարարը նշեց, որ այդ ամենը բացատրվում է նրանով, որ «Ադրբեջանը, հակառակ իր պնդումների, շահագրգռված չէ, որպեսզի միջազգային հանրությունն իմանա, թե իրականում ինչ է կատարվում Արցախում: Որովհետև իրականությունը բոլորովին տարբեր է այն «ճշմարտությունից», որը նա է մատուցում աշխարհին»:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանն իր ելույթում երախտագիտություն հայտնեց Կոնգրեսի հայանպաստ հանձնախմբին Արցախի անկախությանը, անվտանգությանը և ժողովրդավարական զարգացմանը ցուցաբերած աներեր աջակցության համար: «Արցախի 25-ամյա պատմությունն անհանդուրժողականության, բռնության, պատերազմիև շրջափակման դեմ տարած ժողովրդավարական հաղթանակի պատմություն է: Այդ հինավուրց քրիստոնեա երկրի ժողովրդին հաջողվել է դիմագրավել Ադրբեջանի ագրեսիային և, անկախ իր առջև կանգնած բոլոր բարդություններից, կառուցել ազատ և ժողովրդավար հասարակություն, շուկայական հարաբերությունների վրա հիմնված տնտեսություն»: Իր խոսքումդեսպան Մարգարյանը կարևորեց ղարաբաղյան շարժման միջազգային նշանակությունը, դրա ազդեցությունը խորհրդային և հետխորհրդային տարածքում սկիզբ առածքաղաքական գործընթացների վրա: «Պատմությունը վերանայելուն և հայատյացություն սերմանելուն ուղղված քայլերով Ադրբեջանը փորձում է և ներքին և միջազգային հարթակում բարոյական հիմք նախապատրաստել Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմ վերսկսելու համար: Այս ամենը գալիս է ապացուցելու, որ Ադրբեջանը պարզապես ժամանակ է շահում նոր պատերազմի նախապատրաստվելու համար, ինչն էլ ավելի է ընդգծում միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման հրատապությունը»,- ընդգծեց Հայաստանի դեսպանը:

ԱՄՆ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը միջոցառման բացման խոսքում բարձր գնահատեց Արցախի ժողովրդի քառորդդարյա պայքարն ազատության համար:

Իրենց ուղերձներում և մաղթանքներում կոնգրեսականներ Ռոյսը, Ֆրանք Փալոնը, Ադամ Շիֆը, Մայքլ Գրիմը, Ջաքի Սպիյըրը, Աննա Էշուն, Դէյվիդ Սիսիլին և այլոք՝շնորհավորելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ազատության շարժման 25-ամյակի կապակցությամբ, պատրաստակամություն հայտնեցին շարունակելու իրենց աջակցությունն Արցախի ղեկավարության և ժողովրդի կողմից գործադրվող ջանքերին՝ անկախ և ժողովրդավարական պետականության կերտման ուղղությամբ: Իրենց ելույթներում ԱՄՆ օրենսդիր իշխանության ներկայացուցիչները դատապարտեցին Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և Մարաղայում Ադրբեջանի կողմից իրականացված ոճրագործությունները՝ միաժամանակ մտահոգություն հայտնելով տարածաշրջանում իրադրության լարվածությունը պահպանելու ուղղությամբ Ադրբեջանի կողմից առայսօր մշտապես իրականացվող քայլերի առնչությամբ:

Արցախի ազատության շարժման 25-ամյակի միջոցառման շրջանակներում ուղերձներով և շնորհավորանքներով հանդես են եկել նաև կոնգրեսականներ Ջուդի Չուն, Դեյվիդ Նունեսը, Մայքըլ Գրիմը, Դեյվիդ Վալադաոն, Ջիմ Կոստան և ուրիշներ:

ԱՄՆ-ում ադրբեջանական դեսպանության, լոբբիստների և ադրբեջանամետ մեկ-երկու կոնգրեսականների բազմաթիվ հայտերը և ապակողմնորոշող հայտարարությունները միայն փոթորիկ առաջացրեցին մեկ բաժակ ջրում, ինչը առավել ցայտուն է դարձրել միջոցառման հնչեղությունը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---