Նյու Յորքում ցուցադրվել է «Չբացահայտված Օձուն» ֆիլմաշարը (վիդեո)

Նյու Յորքում ցուցադրվել է «Չբացահայտված Օձուն» ֆիլմաշարը

PanARMENIAN.Net - Նյու Յորքի Արվեստի և մշակութի համալսարանի դահլիճում տեղի է ունեցել վերջերս «Ազգային կինո» մրցանակին արժանացած «Չբացահայտված Օձուն» ֆիլմաշարի ցուցադրությունը:

Վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության մեծագույն մարգարիտներից մեկի՝ Օձունի վանքի մասին ֆիլմաշարի դիտմանն էին մասնակցում պատվավոր հյուրեր, հայկական համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱՄՆ արևելքի տարբեր համալսարաններում սովորող հայ երիտասարդներ: Տեսաուղերձի միջոցով իր օրհնությունը հանդիսատեսին փոխանցեց Օձունի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը:

Ցուցադրության մասնակիցները բարձր գնահատեցին ֆիլմաշարի գեղարվեստական արժեքը, ինչպես նաև ողջունեցին ռուսաստանաբնակ, ծնունդով օձնեցի գործարար Մ. Ձավարյանի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ իրականացվող Օձունի վանքի (VIդ.) վերականգնման ծրագիրը, որին միացել են տասնյակ բարերարներ, PanARMENIAN.Net ին է հայտնել «Հայրենիք» հայրենակցական խորհրդի (ԱՄՆ) մամլո քարտուղար Արամ Սարգսյանը:

Ֆիլմաշարը առաջիկա շաբաթների ընթացքում կցուցադրվի նաև Կալիֆորնիա նահանգի Լոս Անժելեսի դահլիճներից մեկում՝ «Հայրենիք» հայրենակցական խորհրդի աջակցությամբ:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---