Համաշխարհային հայկական կոնգրեսը գրանցվել է ՀՀ-ում որպես միջազգային միություն

Համաշխարհային հայկական կոնգրեսը գրանցվել է ՀՀ-ում որպես  միջազգային միություն

PanARMENIAN.Net - Համաշխարհային հայկական կոնգրեսի գրասենյակը տեղեկացնում է, որ ի կատարումն 2012թ. հոկտեմբերին Երևանում կայացած Համաշխարհային հայկական կոնգրեսի 2-րդ Համագումարի որոշման, «Համաշխարհային հայկական կոնգրես» հայկական հասարակական միավորումների միջազգային միությունը (նախագահ՝ Արա Արշավիրի Աբրահամյան) մարտի 11-ին գրանցվել է Հայաստանի Հանրապետությունում որպես իրավաբանական անձանց միջազգային միություն:

Նորանկախ Հայաստանի պատմության վերջին տասնամյակը նշանավորվեց Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ինտենսիվ զարգացմամբ և խորացմամբ: Հատկապես՝ ՀՀ կառավարության կազմում Սփյուռքի նախարարության ստեղծմամբ Հայաստան-Սփյուռք կապերը դարձել են ավելի ինստիտուցիոնալ, հարաբերությունները ձեռք են բերել առավել նպատակային և դինամիկ բնույթ: Ամեն տարի Հայաստանում անց են կացվում բազմաթիվ միջոցառումներ, գիտաժողովներ, հավաքներ հայկական համայնքային և կրոնական կառույցների ներգրավմամբ:

Հայրենիքն այլևս աշխարհասփյուռ հայության համախմբման հիմնական աշխարհագրական, քաղաքական ու հոգևոր առանցքն է: Այս առումով վաղուց էր հասունացել Համաշխարհային հայկական կոնգրեսի գործունեության կենտրոնացումը Հայաստանում, համապատասխան կառույցի և ենթակառուցվածքի ստեղծմամբ նպատակային և արդյունավետ համագործակցությունը ինչպես պետական կառույցների, այնպես էլ սփյուռքյան կազմակերպությունների (հայաստանյան գրասենյակների) հետ, որոնց թիվը երկրում տարեցտարի ավելանում է:

Մեր առաջնահերթ ծրագրային ուղղությունը եղել, և լինելու է հայ ազգային ինքնության պահպանումը և զարգացումը, Սփյուռքի կազմակերպությունների, համայնքային կառույցների հետ համատեղ, նպատակային ծրագրերի մշակումը և իրականացումը, որոնք ուղղված են հայության համախմբմանը, համազգային խնդիրների լուծման գործում միաժամանակյա ակցիաների կազմակերպումը և համակարգված լոբբինգը, կրթական, մշակութային, գիտական, տնտեսական, նորարարական-ներդրումային ծրագրերը, որոնք համաձայնեցված կլինեն Հայաստանի պետական կառույցների հետ, ասվում է Համաշխարհային հայկական կոնգրեսի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---