«Սարդարապատ». Արցախը ներառող միասնական Հայաստանն ազատվելու է երկիրն ու ժողովուրդը ստրկացնող վարչախմբից15 մարտի 2013 - 12:58 AMT PanARMENIAN.Net - «Թեև Արցախը համահայկական պայքարի շնորհիվ ազատագրվել և փաստացի միացել է Հայաստանին, այնուամենայնիվ անցնող երկու տասնամյակների ընթացքում այն արհեստական միջոցներով` հոգեբանորեն, իրավականորեն և վարչականորեն պահվել է Հայրենիքից որոշակի հեռավորության վրա և այդ հանգամանքը Հայաստանում տիրող վարչախումբը տևաբար ծառայեցրել է իր շահերին»,- նման կարծիքի է «Սարդարապատ» շարժումը: «Սարդարապատը» հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ներկայումս արցախահայությունը` ի դեմս իր ազգային և քաղաքացիական գիտակցության տեր հանդուգն ներկայացուցիչների, առաջին անգամ միացել է Երևանում և Հայաստանի այլ շրջաններում ծավալվող հայրենակիցների պայքարին, ինչի դրսևորումը եղավ ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, քաղաքացիական շարժման ներկայացուցիչ, նախկին հրամանատար Վահան Բադասյանի ելույթը Երևանի Ազատության հրապարակում կայացած հանրահավաքներից մեկում: Արցախահայությունն այսպիսով, ի սարսափ Երևանում նստած վարչախմբի ու նրա ստեփանակերտյան դրածոների, սկսել է կոտրել արհեստականորեն ստեղծված հոգեբանական պատնեշը և վարչախմբի ձեռքից խլել Արցախյան հարցի շահարկման հաղթաթուղթը : Վարչախումբը, գիտակցելով, որ սկսել է կորցնել իր զինանոցի ամենակարևոր զենքերից մեկը, Արցախի իր դրածոների միջոցով անցել է բիրտ հակազդեցության: Այն «բարձրացել» է ողորմելիության այնպիսի աստիճանի, որ Արցախի արժանապատիվ հայրենակիցների նկատմամբ ի գործ է դնում հալածանքի այն նույն մեթոդները, որոնք 25 տարի առաջ ազատագրական շարժման ակտիվիստների դեմ կիրառում էր Բաքվի կամակատար հայանուն Բ. Կևորկովը: Արցախում Բաղրամյան 26-ի փաստացի լիազոր, վերջին երկու տասնամյակներում իր կասկածելի վարքով հայտնի գեներալ Արթուր Աղաբեկյանը Վահան Բադասյանին հրապարակայնորեն ներկայացրեց «հակապետական գործունեություն» վարելու և «կրակի հետ խաղալու» մեղադրանքներ: Իսկ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հիշեցրեց, որ ՀՀ-ն և ԼՂՀ-ն «երկու առանձին սահմանադրություններով», «երկու առանձին պետություններ» են… : Բադասյանի դեմ սկսել են նաև հարկային բնույթի հալածանքներ: Նորկևորկովները նաև խորհրդային մեթոդներով դիմում են «կոլեկտիվների» անունից ակտիվիստներին պախարակելու փտած ոճին` իրենցից նյութական և ծառայողական կախման մեջ գտնվող մարդկանց ստիպելով հանդես գալ պատերազմի հերոսի դեմ: Ոստիկանական ջոկատներն արգելում են ընդդիմադիր պատգամավորների հանդիպումները քաղաքացիների հետ: Նորկևորկովները պետք է հասկանան, որ պատմության անիվը ետ տալն անհնարին է: Այնպես, ինչպես մոտ անցյալում համազգային պայքարի շնորհիվ Արցախն ազատագրվեց Բաքվի ու նրա դրածո Կևորկովի լծից, նույնպես և ներկայումս Արցախը ներառող միասնական Հայաստանը համահայկական ուժերով ազատվելու է նորգաղութարարության շահերը ներկայացնող և մեր երկիրն ու ժողովուրդն ստրկացնող այս վարչախմբից ու նրա նորկևորկովյան ղեկավարությունից: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ Իրանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի Այն տեղի կունենա հուլիսի 5–ին Բագրատ սրբազան. Շարժումը չի դադարեցվի` վերադասավորումների փուլ է «Այս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ունեցող պայքար է»,–ասել է նա |