Գլխավոր դատախազություն. Մարտի 14-ի դրությամբ ընտրախախտումների գծով հարուցվել է 13 քրեական գործ

Գլխավոր դատախազություն. Մարտի 14-ի դրությամբ ընտրախախտումների գծով հարուցվել է 13 քրեական գործ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի` 2013թ. փետրվարի 18-ին ընտրությունների ընթացքում իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու եւ միասնական պրակտիկա ապահովելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի` 2013թ. հունվարի 14-ի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, ասվում է ՀՀ գլխավոր դատախազության հայտարարության մեջ:

ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում՝ ներառյալ քարոզարշավի ժամանակ եւ քվեարկության օրը, արձանագրված միջադեպերի, ընտրախախտումների վերաբերյալ մարտի 14-ի դրությամբ ստացվել է 252 հաղորդում, որոնցից 189 հաղորդման դատախազությունն ընթացք է տվել ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքում։

Ստացված 252 հաղորդումներից 13-ին տրվել է պարզաբանում, 13-ով որոշում է կայացվել` քրեական գործ հարուցելու մասին, 223-ով որոշում է կայացվել` քրեական գործի հարուցումը մերժելու մասին, որոնցից որեւէ մեկը չի բողոքարկվել 3 հաղորդում քննարկման փուլում է:

Աշխատանքային խմբի տեղեկանքին՝ բաղկացած 189 էջից, կարելի է ծանոթանալ ՀՀ դատախազության ինտերնետային էջի ՙԸնտրություններ՚ բաժնում։

Աշխատանքային խումբը համագործակցել է ինչպես զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների եւ դիտորդական առաքելությունների հետ, ինչը դրական է գնահատվել նաեւ վերջիններիս կողմից։

Մասնավորապես ԱՊՀ մասնակից պետությունների Միջխորհրդարանական Վեհաժողովի խորհրդի գլխավոր քարտուղար Ա.Սերգեեւը եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Տագլիավինին բարձր են գնահատել համագործակցությունը, ասվում է հայտարարության մեջ, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---