Զուրաբ Աբաշիձե. Վրաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում առաջընթաց կա

Զուրաբ Աբաշիձե. Վրաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում առաջընթաց կա

PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետի ՌԴ գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն նշել է առաջընթացը երկրների միջև հարաբերություններում և հայտարարել է, որ ակնհայտ են իրական արդյունքները բիզնեսում, տրանսպորտի ոլորտում, հումանիտար ու մշակութային հարցերում:

Այսպես է Աբաշիձեն մեկնաբանել ամերիկյան IRI ինստիտուտի հարցման արդյունքները, որոնց համաձայն հարցվածների 82 տոկոսը Վրաստանում կողմ է Ռուսաստանի հետ երկխոսությանը:

«Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումը բարդ գործընթաց է և արագ ոչինչ տեղի չի ունենա»,-հայտարարել է Աբաշիձեն:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---