Հայաստանը առաջին անգամ կմասնակցի «Touristik Welt» միջազգային ցուցահանդեսին![]() 15 մարտի 2013 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Սույն թվականի մարտի 16-18-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը ներկայացնելու է Հայաստանը Գերմանիայի Ռայնլանդ-Պալատինատե երկրամասի Մայնց քաղաքում տեղի ունենալիք «Touristik Welt» միջազգային ցուցահանդեսին: Ցուցահանդեսին նախատեսվում է 70 ընկերությունների և շուրջ 20 հազար այցելուի մասնակցություն: Հայաստանն այս ցուցահանդեսին մասնակցում է առաջին անգամ՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանի զբոսաշրջության խթանմանն ուղղված ջանքերին և զարգացնել ներգնա զբոսաշրջությունը: Միջոցառմանը Հայաստանի մասնակցության մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախորդ տարվա դեկտեմբերին ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Գերմանիայի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում Ռայնլանդ-Պֆալց երկրամասի վարչապետ Քուրտ Բեկի հետ հանդիպման ընթացքում, հայտնում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |