Վատիկան. Հռոմի պապը կապ չի ունեցել խունտայի հետ

Վատիկան. Հռոմի պապը կապ չի ունեցել խունտայի հետ

PanARMENIAN.Net - Վատիկանը հերքում է այն լուրերը, որ նորընտիր Հռոմի պապ Ֆրանսիսկոս Առաջինը չի դատապարտել մարդու իրավունքների խախտումները Արգենտինայում զինվորական խունտայի կառավարման տարիներին:

Ինչպես հայտարարել է Վատիկանի մամլո քարտուղար Ֆեդերիկո Լոմբարդին, Բուենոս Այրեսի արքեպիսկոպոսի դեմ երբեք մեղադրանքներ չեն առաջադրվել: «Այժմ նման հայտարարություններ են անում հակակրոնական ուղղվածության ձախակողմյան տարրերը, որոնք ցանկանում են վարկաբեկել եկեղեցին»,-ասել է Լոմբարդին, հայտնում է BBC-ին:

Ֆրանսիսկոս Առաջինը խունտայի կառավարման տարիներին եղել է Արգենտինայի ճիզվիտների ղեկավարը:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---