Ավագանու ընտրություններին «Ժառանգության» ցուցակում կլինի նաև հասարակական սեկտորը18 մարտի 2013 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները փորձել են ավելի մեծ դաշինք կազմել, բայց ամենատարբեր պատճառներով դա չի ստացվել: Այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով արդեն 8 օր է հացադուլի մեջ է: Նա հայտնեց, որ «Ժառանգության» ցուցակում կլինեն ինչպես քաղաքական գործիչներ, այնպես էլ մարդիկ հասարակական սեկտորից: «Տարբեր կուսակցություններ ունեն իրենց շահերը: Այն ուժերը, որոնք նախկինում գտնում էին, որ ընտրություններին չպետք է մասնակցեն, հիմա վերանայել են իրենց մոտեցումը և մասնակցում են, մենք ևս կմասնակցենք, մեր մասնակցությունը կլինի որոշիչ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Կուսակցության առաջնորդը նշեց, որ ցուցակը կներկայացնեն ուրբաթ օրը կայանալիք հանրահավաքին: Անդրադառնալով Ազատության հրապարակում մեկնարկած ստորագրահավաքին, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ այն ՀՀ քաղաքացիներն են նախաձեռնել, արդեն 10 հազար մարդ ստորագրել է, և եթե մարզերում էլ այն շարունակվի, դրանց թիվը կավելանա: «Սա քաղաքացիական նախաձեռնություն է` ցույց տալու համար, որ պաշտոնական կեղծված արդյունքները որևէ աղերս չունեն ժողովրդի քվեի հետ»,- նշեց նա: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |