Ուկրաինայի հայերի միությունը պատրաստվում է Ուկրաինայի հայ համայնքի պատմության առաջին համագումարին, որը նախատեսվում է անցկացնել 2014թ. վերջում: Նման աննախադեպ միջոցառման անցկացումը Ուկրաինայի հայերի համար համախմբող հսկայական նշանակություն կունենան:
Ինչպես Analitika.at.ua-ին է հայտնել ժողովրդական պատգամավոր, Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, կա նման միջոցառում անցկացնելու իրական անհրաժեշտություն: «Հայ համայնքը բավականաչափ ինետգրված է երկրի կյանքին բոլոր ոլորտներում, մեզ համար հետաքրքիր կլինի նոր գաղափարներ ու առաջարկներ ստանալ»: