Այս հանգստյան օրերին կայացել է Հայաստանի սամբոյի կանանց և աղջիկների առաջնությունը , որին մասնակցել են մարզուհիներ Երևանից, ՀՀ մարզերից և ԼՂՀ-ից, PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:
Կանանց պայքարում հաղթող են դարձել հետևյալ մարզուհիները`Սոսե Բալասանյան (48 կգ), Երջանիկ Կարապետյան (52 կգ), Ասյա Լալազարյան (56 կգ), Կարինե Գևորգյան (60 կգ), Գայանե Խաչատրյան (64 կգ), Աննա Գևորգյան (68 կգ) և Սվետա Մուրադյան (72 կգ):
Աղջիկների ութ քաշային կարգերում հավասարը չեն ունեցել Սուսաննա Լադոյանը (40 կգ), Քնարիկ Ստամբուլցյանը (44 կգ), Գայանե Ազիզբեկյանը (48 կգ), Լիանա Միքայելյանը (52 կգ), Սիրանուշ Ղուկասյանը (56 կգ), Սոֆի Թովմասյանը (60 կգ), Լաուրա Հայրապետյանը (65 կգ) և Անահիտ Գրիգորյանը (70 կգ):