18 մարտի 2013 - 15:05 AMT
Դիլիջան-Ֆիալետովո ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել

Դիլիջան-Ֆիալետովո ավտոճանապարհին մարտի 18-ին` ժամը 11.17-ին քարաթափում է տեղի ունեցել, ինչի հետևանքով երթևեկեությունը դարձել է միակողմանի: Այս մասին PanARMENIAN-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատ: Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 30-րդ կմ-ում:

Փրկարարների և ՃՇՇ-ի աշխատակիցների կողմից քարերը տեղափոխվել են անվտանգ տարածք, ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի: