Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին ներում է շնորհել հազարավոր կալանավորների: Նա կարգադրություն է ստորագրել ներման մասին Նովրուզի և Իսլամական Հանրապետության օրվա կապակցությամբ: Ներում է շնորհվում 1059 քաղաքական, ռազմական և քաղաքացիական կալանավորներին, հայտնում է ISNA գործակալությունը:
Դատական համակարգի ղեկավար Սադեկ Ամոլի Լարիջանին ներման մասին խնդրագիր էր ներկայացրել այթոլլային: