«Տղերք ջան, դուք արեք, բայց մենք պատասխանատու չենք». «1 միլիոնանոց բողոքի երթի» նախաձեռնողը միակ պատասխանատուն է![]() 18 մարտի 2013 - 16:08 AMT PanARMENIAN.Net - «1 միլիոնանոց բողոքի երթի» նախաձեռնող, ռեժիսոր Արշակ Զաքարյանը դիմելու է Երևանի քաղաքապետարան՝ ապրիլի 8-ին երթ անցկացնելու թույլտվություն ստանալու համար: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարելուց հետո երթի կազմակերպիչը նշեց, որ եթե քաղաքապետարանը չարտոնի երթը, ապա այն կլինի ինքնաբուխ, քանի որ ժողովուրդն է որոշել երթն անել, իսկ ինքն ընդամենը երթ անելու մի առաջարկ էր արել ֆեյսբուքում, որին երեկվա տվյալով 3210 օգտատեր է միացել: Արշակ Զաքարյանի խոսքով խաղաղ երթի նպատակն է զգուշացնել Սերժ Սարգսյանին, որ այսօր նրա կառավարման վերջին օրն է, վաղը կարող է սկսվել քաղաքացիական անհնազանդություն, որովհետև ժողովրդի այսքան մասը դժգոհ է նրա ռեժիմից, ընտրել է Րաֆֆի Հովհաննիսյանին և վաղը չի ճանաչելու նրա կառավարությունը: «Ես ընտրել եմ Սերժ Սարգսյանին 2008-ին: Ես համարում եմ, որ ինձ խաբել է Սերժ Սարգսյանը, այսինքն՝ ինձ տվել է բարեփոխումների խոստումներ, որոնք չեն արվել: Ես իրեն տվել եմ ժամանակ՝ որպես քաղաքացի, մինչև 2013թ. ապրիլի 8-ը: Ես վերջին օրը գնում եմ՝ ասելու իրեն, որ քո տված բարեփոխումներից միակ բարեփոխումը, որ այսօր դու կարող ես անել անել, հրաժարական տալն է քո համակարգով հանդերձ և վաղը իշխանությունը հանձնել ժողովրդի ընտրյալին»,- ասաց Արշակ Զաքարյանը: Նրա կարծիքով երդմնակալությանը համաժամանակյա ինչ-որ ակցիաներ անելը ուշացած կլինի, իսկ «1 միլիոնանոց երթը» փորձելու է կանխել երդմնակալությունը, Սերժ Սարգսյանին տալ արժանապատիվ հեռանալու վերջին հնարավորություն: Արշակ Զաքարյանը երթի ծրագիրը «Ժառանգության» գրասենյակում քննարկել է Ստեփան Սաֆարյանի և Հովսեփ Խուրշուդյանի հետ: «Ընդհանուր հայտարարը եղավ սա. «տղերք ջան, դուք արեք, բայց մենք պատասխանատու չենք»»,- ասաց Արշակ Զաքարյանն ու ավելացրեց. «Ամսի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանատու է ամեն ինչի համար: Ամսի 8-ի համար Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանատու չի, որովհետև սա ինքնաբուխ, ժողովրդի կողմից կազմակերպված ակցիա է, այսինքն՝ չեն կարող այդ օրը գնալ մեր ընտրած նախընտիր նախագահին տանել ձերբակալել»,- ասաց Արշակ Զաքարյանը: Փոխարենը նա չբացառեց, որ ապրիլի 8-ին կարող են ձերբակալել իրեն: «Եթե ինչ-որ բան էլ պատահի, ինձ պետք է ձերբակալեն, մյուսին պետք է ձերբակալեն: 50 հոգի թող ձերբակալեն: Մնացած 950 հազարը գնացեք մասնակցեք հաջորդ օրը: Մի հատ ահռելի բեռ եմ վերցնում իմ ուսին: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ եթե ամսի 8-ին մեկին մի բան պատահի. ես ինչ մեղք եմ վերցնում ինձ վրա՝ որպես ընդամենը նախաձեռնող քաղաքացի»,- ասաց Արշակ Զաքարյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |