Կալանավորված Սիլվա Խաչատրյանը դադարեցրել է հացադուլը![]() 18 մարտի 2013 - 19:15 AMT PanARMENIAN.Net - Կալանավորված Սիլվա Խաչատրյանը 3 օր առաջ հացադուլ է հայտարարել, նրա անչափահաս երեխաները անօթևան են մնացել, իսկ երեխաներից մեկը կորել է: Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները քիչ առաջ են վերադարձել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից, որտեղ հանդիպել են Սիլվա Խաչատրյանի հետ, հաղորդում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Աշխատակիցների հետ առանձնազրույցի ընթացքում Սիլվա Խաչատրյանը հայտնել է, որ երեկ` մարտի 17-ին, դադարեցրել է հացադուլը, իսկ նրա անչափահաս երեխաները բնակվում են ընկերուհու տանը: Ինչ վերաբերվում է նրա երեխաներից մեկի կորչելու փաստին, Սիլվա Խաչատրյանը հերքել է այդ տեղեկատվությունը` ասելով, որ նման բան չկա: Նա դիմում է ներկայացրել Պաշտպանին, որտեղ մասնավորապես իր դժգոհությունն է հայտնել քրեական գործով նախաքննության և դատական քննության ընթացքի վերաբերյալ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |