Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար պայքարում մինչև 74 կգ քաշային կարգում Գրիգոր Գրիգորյանը ուժերը չափեց բուլղարացի Լեոնիդ Բազանի հետ:
Երկու մրցափուլերում մրցակիցն ավելի ուժեղ գտնվեց և հաղթեց 2:1 և 4:0 հաշվով: Հայ մարզիկը գրավեց չորրորդ հորիզոնականը:
Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր է դարձել Դավիթ Սաֆարյանը, որը հանդես է գալիս մինչև 66 կգ քաշային կարգում:
Մարտի 22-ին Թբիլիսիի գորգում ելույթ կունենա Մուսա Մուրթազալիևը (84 կգ), իսկ մարտի 23-ից պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները: