Արդեն 11 օր Հռոմի օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիներն այսօր կվերադառնան

Արդեն 11 օր Հռոմի օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիներն այսօր կվերադառնան

PanARMENIAN.Net - Իտալիայում ՀՀ դեսպանության աշխատակիցները այսօր այցելել են Հռոմի օդանավակայանում արգելափակված ՀՀ քաղաքացիներին, որոնք վստահեցրել են, որ իրենք սննդի, օդանավակայանի տարանցիկ գոտում տեղաշարժման, բուժոգնության և կապի միջոցների հետ որևիցե խնդիր չունեն։

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպում է կայացել նաև օդանավակայանի ոստիականապետի հետ, որը վերհաստատել է, որ արգելափակման պատճառ է հանդիսացել նշված քաղաքացիների փաստաթղթերում հայտնաբերված անճշտությունները և վստահեցրել է, որ մինչև ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադառնալը նրանց օրինական իրավունքները ամբողջությամբ կհարգվեն։ Նախատեսվում է, որ 13 ՀՀ քաղաքացիները այսօր երեկոյան Alitalia ավիաընկերության չվերթով կվերադառանան Երևան:

Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիները Հռոմի օդանավակայնում են մարտի 9-ից: Նրանց մի մասը մարտի 11-ին վերադարձել է, իսկ մյուսների մոտ չեն եղել որոշ անհրաժեշտ փաստաթղթեր:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---