ՎիվաՍել-ՄՏՍ-ն ընդլայնում է բջջային ցանցը Շիրակի մարզում

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ընդլայնում է բջջային ցանցը Շիրակի մարզում

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ Շիրակի մարզում իրականացվում են ընկերության բջջային ցանցի ընդլայնման, զարգացման և վերազինման մեծածավալ աշխատանքներ` թողունակությունը մեծացնելու և հնարավորություններն ընդլայնելու նպատակով:Նորարարությունների առաջատար ՎիվաՍել-ՄՏՍ-ի նախաձեռնած աշխատանքները նպատակ ունեն բավարարել տեխնոլոգիաների նկատմամբ` շուկայի ակնկալիքներն ու աճող պահանջարկը, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Ցանցի կատարելագործման աշխատանքներով պայմանավորված`ս.թ. մարտի 23-ից մինչևապրիլի կեսն ընկած ժամանակահատվածում հնարավոր են որոշ անհարմարություններ`ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից տրամադրվող ծառայություններից օգտվելու ժամանակ:

Բաժանորդներին անհարմարություններից հնարավորինս զերծ պահելու նպատակով, ցանցի կատարելագործման աշխատանքները կիրականացվեն կեսգիշերից հետո:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հավաստիացնում է, որ վերը նշված բոլոր աշխատանքներն կիրականացվեն հնարավորինս արագ: Ընկերությունը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը` հնարավոր անհարմարությունների համար:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկող անձնակազմը մշտապես կլինի բաժանորդների տրամադրության տակ` անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Վերը նշված աշխատանքմերը կիրականցվեն Գյումրիում, ինչպես նաև Շիրակի մարզի գյուղերում և բնակեցված այլ տարածքներում:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---