Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտուն Իսրայելյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ![]() 25 մարտի 2013 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարտուն Իսրայելյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: «Դուք անցել եք ստեղծագործական հետաքրքիր ճանապարհ՝ հարստացնելով հայ դասական երաժշտությունը: Մեծ է Ձեր ավանդը Հայաստանի երաժշտական կյանքի կազմակերպման գործում: Դուք ունեք նաև մեծ մանկավարժական վաստակ, որ գնահատելի է ոչ միայն ձեր ուսանողների, այլև ողջ արվեստասեր հասարակայնության համար: Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն և հաջողություններ Ձեր շնորհակալ գործում»,-ասված է նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |