Ա. Բաղդասարյան. Գառնիի դիտարանի վերագործարկումը կարևոր նշանակություն ունի ազգային անվտանգության համար![]() 25 մարտի 2013 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի ուղեկցությամբ այցելեց Ասիայում և Արևելյան Եվրոպայում եզակի գիտահետազոտական կենտրոն հանդիսացող Գառնու դիտարան, ասվում է ԱԱԽ հաղորդագրության մեջ: Արթուր Բաղդասարյանն ու Արմեն Երիցյանը շրջայց կատարեցին դիտարանում, տեղում ուսումնասիրեցին դիտարանի ներկա վիճակը, քննարկեցին վերագործարկման և վերազինման հնարավորությունները: Արթուր Բաղդասարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, իր խոսքում նշեց. «Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի վերագործարկումը շատ կարևոր նշանակություն ունի ազգային անվտանգության ապահովման համար: Այս համալիրն ունի ռազմավարական նշանակություն Հայաստանի համար: Ես մի քանի օր առաջ այցելեցի Բյուրականի աստղադիտարան, որը համարվում է ազգային արժեք: Ես կարծում եմ, որ այս համալիրը նույնպես պետք է դասել ազգային արժեքների շարքին, որովհետև աշխարհում երկրորդ հզորագույն ենթակառուցվածքն է: Այն հնարավորություն է տալիս իրականացնել լուրջ վերլուծություններ սեյսմիկ անվտանգության ապահովման գործում: 12 000 կմ շառավղով գործող կայանը ի զորու է կանխատեսել երկրաշարժը առնվազն 18 ժամ առաջ` հնարավորություն տալով կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել: Մենք, oգտագործելով այս կայանի հզորությունները, կարող ենք ոչ միայն տարածաշրջանում, այլև ավելի հեռավոր տիրույթում լուրջ աջակցություն ցուցաբերել ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը այլ նաև բազմաթիվ այլ երկրների: Կարճ ժամկետներում դիտարանը կվերազինվի և կվերագործարկվի»: Արթուր Բաղդասարյանը հավելեց, որ ֆինանսական ռեսուրսներ են ներգրավվելու կայանը արդիականացնելու և ժամանակակից տեխնոլոգիաներով վերազինելու համար: Խորացվելու է նաև միջազգային համագործակցությունը նմանատիպ կայանների հետ, ինչը հնարավորություն կտա Հայաստան բերել աշխարհի` այս ոլորտում լավագույն փորձն ու գիտելիքները: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ դիտարանի վերագործարկումը հնարավորություն կտա նոր և ավելի հուսալի դիտարկումների վրա գնահատել ՀՀ տարածքի երկրակեղևի լարված դեֆորմացիոն վիճակը, գնահատել ընթացիկ սեյսմիկ վտանգը, և որպես հեռահար կարևորագույն գիտական և սոցիալական խնդիր՝ կանխատեսել ուժեղ երկրաշարժերը: Արմեն Երիցյանը նույնպես վստահություն հայտնեց, որ շատ կարճ ժամկետներում հնարավոր կլինի իրականություն դարձնել դիտարանի վերագործարկման ծրագիրը և արդյունավետ աշխատանքը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |