Միխալ Բիլեկ. Խիստ համոզված եմ, որ վաղը առավելության ենք հասնելու Հայաստանի նկատմամբ![]() 25 մարտի 2013 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը Երևանում լրագրորղների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իրենք գիտեն, թե ինչ իրավիճակում են հայտնվել Դանիայից կրած պարտությունից հետո: «Վաղվա խաղի համար մի քանի տարբերակ ունենք, բայց այն կընտրվի այսօրվա մարզումից հետո: Ես ճնշման տակ եմ այն պահից սկսած, որ ստանձնել եմ հավաքականը, բայց այս անգամ իրավիճակը լիովին այլ է, և մենք անպայման պետք է հաղթենք հայերին»,- ասաց մարզիչը: Նա խոստովանեց, որ հետևել է Հայաստանի ընտրանու ելույթներին, և այսօր թիմով դիտել են ընտրական մրցաշարի Իտալիայի դեմ հանդիպումը: Նա գտնում է, որ հայերը հեշտ մրցակից չեն: «Մենք լավ գիտենք հայ ֆուտբոլիստների որակների մասին, բայց պետք է հուսալի խաղանք պաշտպանությունում ու հսկենք հայ հարձակվողներին»,- ընդգծեց Բիլեկը: Ըստ չեխ մասնագետի, հոգեբանորեն իրենք պատրաստ են ու աշխատելու են ավելի ագրեսիվ խաղալ, քան Դանիայի դեմ: Բիլեկը խոստովանեց, որ խիստ համոզված է, որ վաղը առավելության են հասնելու: Հայաստան-Չեխիա հանդիպումը կայանալու է մարտի 26-ին ԱԱ ընտրական մրցաշարի B խմբում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |