Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի նամակ-պատասխանի մասին կխոսի վաղը

Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի նամակ-պատասխանի մասին կխոսի վաղը

PanARMENIAN.Net - «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը քիչ առաջ Ազատության հրապարակում հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի նամակ-պատասխանի մասին կխոսի վաղը: Հովհաննիսյանը ևս մեկ անգամ հիշեցրեց ընդդիմության պահանջների մասին՝«առանցքային պաշտոնյաների փոփոխություններ»:

«Ժառանգության» առաջնորդը նաև այլ տարբերակներ է առաջարկում ստեղծված իրավիճակի դուրս գալու. «Թող Սերժ Սարգսյանն անձամբ դիմի Սահմանադրական դատարան: Թող պահանջի բացել քվեատուփերը: Չեն ուզում, քանի որ ժողովուրդը հաղթել է», - հավելեց նա:

 Ուշագրավ
---