Անկարայում տեղի ունեցած պայթյունները ծրագրելու կասկածանքով Թուրքիայում 10 մարդ է ձերբակալվել![]() 25 մարտի 2013 - 21:12 AMT PanARMENIAN.Net - Թուրիական ոստիկանության լայնամասշտաբ գործողությունների արդյունքում 10 մարդ է ձերբակալվել: Նրանց կասկածում են անցած երեքշաբթի կառավարական շենքերի վրա կատարված հարձակման մեջ: Պարզվել է, որ նրանցից երկուսը մասնակցել են Անկարայում ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցած պայթյունի նախապատրաստմանը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով CNN Turk.-ին: Հիշեցնենք, որ մարտի 19-ին պայթյուններ էին որոտացել Թուրքիայի Արդարադատության նախարարության շենքի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյաի դիմաց: Մեկ մարդ վիրավորվել էր: Պայթյունի պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Հեղափոխական, ազգային-ազատագրական շարժումը»: Հենց այս կառույցի անդամներից մեկն էլ՝ Էջեվիթ Շանլին, Անկարայում ԱՄՆ դեսպանատան մուտքի մոտ փետրվարի 1-ին իրականացրել էր պայթյուն, որի հետևանքով զոհվել էր անվտանգության աշխատակիցը: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս պայթյունների հետաքննության շրջանակներում թուրքական ոստիկանությունը երկուշաբթի հատուկ գործողություն է իրականացրել, որի մանրամասներ չեն հաղորդվում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |