Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարում կրեց իր առաջին պարտությունը

Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարում կրեց իր առաջին պարտությունը

PanARMENIAN.Net - Լոնդոնում շարունակվում է կայանալ հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրի մեկ պարտիա, մրցում են Թեյմուր Ռաջաբովն (Ադրբեջան) ու Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա):

Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է Բորիս Գելֆանդի հետ (Ուկրաինա): Հանդիպումն ընթացել է բավականին թեժ ու լարված պայքարում, և շախմատիստները խաղատախտակի մոտ անցկացրել են մոտ 6 ժամ: Պարտիան ավարտվել է 60-րդ քայլին, և հաղթանակ է տոնել Գելֆանդը: Սա հայ շախմատիստի առաջին պարտությունն էր լոնդոնյան մրցաշարում:

Առաջինը իրենց պարտիան ավարտել էին Վլադիմիր Կրամնիկն (Ռուսաստան) ու Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), նրանք խաղաղ դաշն էին կնքել: Այնուհետև միավորներ էին կիսել նաև Ռուսաստանը ներկայացնող Պետեր Սվիդլերն ու Ալեքսանդր Գրիշչուկը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---