Կիպրոսի բանկերը կբացվեն մարտի 28-ից ոչ շուտ

Կիպրոսի բանկերը կբացվեն մարտի 28-ից ոչ շուտ

PanARMENIAN.Net - Բանկային արձակուրդը Կիպրոսում կտևի մինչև մարտի 28-ը: Այդ մասին հայտնել է Կիպրոսի Կենտրոնական բանկը: Համապատասխան որոշում է կայացրել Միխալիս Սարիսը ԿԲ ղեկավար Պանիկոս Դիմիտրիադիսի խորհուրդով:

Հայտարարությունն արվել է ԿԲ այն որոշումից մի քանի ժամ անց, առ այն, որ այսօր կբացվեն բոլոր բանկերը, բացառությամբ երկու խոշորագույն բանկերի, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Կիպրոսի բանկային համակարգն արգելափակվել է մարտի 16-ին, կանխելու համար կապիտալների փախուստը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---