Բորիս Գելֆանդ. Ես խաղում էի իմ մոտ ընկերոջ հետ, բայց մենք պրոֆեսիոնալներ ենք![]() 26 մարտի 2013 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Իսրայելցի գրոսմայստեր Բորիս Գելֆանդը, որը հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրում առաջին պարտությունն է հասցրել Լևոն Արոնյանին, ասել է, որ խաղում էր իր մոտ ընկերոջ հետ: «Ես խաղում էի իմ ընկերոջ դեմ, որը մրցաշարի առաջատարն էր: Սակայն, մենք պրոֆեսիոնալներ ենք, յուրաքանչյուր պարտիայում մենք ձգտում ենք ցույց տալ առավելագույնը, անկախ անձնական հարաբերություններից»,-Գելֆանդի խոսքերն է մեջբերում chess-news.ru-ն: Պարտությունից հետո Արոնյանը 5,5 միավորով երկրորդ տեղում է, իսկ Գելֆանդը կիսում է 4-5 տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) 6 միավորով: «Առաջին շրջանում ես պարտվեցի Լևոնին, հիմա՝ նա ինձ: Կարելի է ասել, որ մենք նվերներ փոխանակեցինք»,-ասել է Գելֆանդը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |