Զաուերլանդ. Աբրահամ-Շտիգլից մենամարտի հաշիվը 1:1 է, դա վկայում է երրորդ մենամարտի անհրաժեշտության մասին![]() 26 մարտի 2013 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի փրոմոութեր Կալլե Զաուերլանդը հայտարարել է, որ իր բռնցքամարտիկի թիմը ցանկանում է ռևանշ անցկացնել Ռոբերտ Շտիգլիցի հետ: Մարտի 23-ին Շտիգլիցը տեխնիկական հաղթանակ է տարել Աբրահամի հնկատմամբ և վերադարձրել WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը երկրորդ միջին քաշում, որը տանուլ էր տվել Աբրահամի հետ նախորդ մենամարտում: «Աբրահամ-Շտիգլից մենամարտի հաշիվը 1:1 է, ամեն ինչ վկայում է երրորդ մենամարտի անհրաժեշտության մասին: Երկու ռաունդից կարելի է եզրակացնել, որ, եթե մենամարտը շարունակվեր, մենք հետաքրքիր պատկերի ականատես կլինեինք: Առաջին մենամարտը ևս գերազանց էր: Կարծում եմ, այս մենամարտը կարող էր ավելի լավը լինել: Ուրախությամբ կանցկացնենք նաև երրորդը: Ի դեպ, Ռոբերտն ինքը հայտարարել է այդ մասին մենամարտից հետո»,-Զուերլանդի խոսքերը մեջբերում է sportbox.ru-ն: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |