Ֆրիբուրգի միջազգային կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվել են հայկական ֆիլմեր![]() 26 մարտի 2013 - 11:35 AMT PanARMENIAN.Net - 16-23-ը տեղի ունեցած Ֆրիբուրգի 27-րդ միջազգային կինոփառատոնի (27 Festival International de Films de Fribourg) շրջանակներում կազմակերպվեց հայկական կինոնկարների ցուցադրման երեկո, որին պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցեց Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շարլ Ազնավուրը: Փառատոնի շրջանակներում մարտի 21-ին ցուցադրվեցին Ատոմ Էգոյանի «Արարատ», Սերգեյ Փարաջանովի «Սայաթ-Նովա» և Օքսանա Միրզոյանի «140 դրամ» կինոնկարները: Կինոցուցադրմանը հաջորդեց «Սփյուռք. Ատոմ Էգոյանը և Հայաստանը» խորագրով Հայաստանին նվիրված քննարկումները, որին մասնակցեցին դեսպան Շարլ Ազնավուրը, Ժնևի համալսարանի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վալենտինա Կալզոլարի Բուվյեն, կինոռեժիսոր Օքսանա Միրզոյանը, կինոպրոդյուսեր Բրադեն Քինգը և Հարվարդի համալսարանի հայագիտության պրոֆեսոր Ջեյմս Ռասսելը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Քննարկումների ընթացքում, որին ներկա էին մոտ 250 հոգի, դեսպան Ազնավուրը ներկայացրեց Հայաստանը, հայ ժողովրդին, հայկական մշակույթը, հայոց պատմությունը: Իր ելույթում ՀՀ դեսպանը կարևորեց մշակույթի և, մասնավորապես, կինոյի դերը Հայոց Ցեղասպանության ճանաչմանը նպաստելու գործում: Կինոփառատոնի ընթացքում հայկական ֆիլմերի ցուցադրությունը և դրան դեսպան Ազնավուրի մասնակցությունը լայնորեն լուսաբանվեցին շվեյցարական մամուլում և հեռուստատեսությամբ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |