Օսկարակիր ռեժիսոր Թերենսը հայ երիտասարդներին կոչ է արել ներկայացնել սեփական պատմությունը

Օսկարակիր ռեժիսոր Թերենսը հայ երիտասարդներին կոչ է արել ներկայացնել սեփական պատմությունը

PanARMENIAN.Net - Մանկավարժական համալսարանը հյուրընկալեց իռլանդացի օսկարակիր սցենարիստ, ռեժիսոր Թերենս Ջորջին:

Վերջինս Հայաստանում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կազմակերպած գիտաժողովի շրջանակում:

2012 թվականի Օսկար մրցանակի արժանացած Թերենս Ջորջը խոսելով իր ծագման, Ռուանդայի ցեղասպանության մասին, անկեղծացավ` Հայաստան այցն իր համար խորքային նշանակություն ունի, իսկ երկու ժողովուրդների ուժը, մշակութային արժեքներն ու հաղթանակները պայմանավորեց հենց Ցեղասպանություն ապրելու հանգամանքով:

Անդրադառնալով ժամանակակից կինոարվեստին, ԶԼՄ-ի գործառույթներին` հոլիվուդյան սցենարիստը նշեց, որ դրանք այսօր լայն հնարավորություն են տալիս բացահայտելու աշխարհում գոյություն ունեցող երևույթներն ու հաճախ նաև պատմական իրողությունները: Թերենս Ջորջը կոչ արեց երիտասարդներին սեփական պատմությունը ներկայացնել` օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիանները, մասնավորապես, համացանցն ու արվեստը:

Թե ինչու՞ մինչ այժմ Հոլիվուդում չի նկարահանվել Հայոց ցեղասպանության մասին որևէ ֆիլմ, սցենարիստը պատասխանեց. «Չնայած Հոլիվուդում նկարահանվել են քաղաքական ուղերձ պարունակող բազմաթիվ ֆիլմեր, սակայն այստեղ քիչ են հետաքրքրված արվեստով և քաղաքականությամբ: Հոլիվուդը գումար ստեղծելու համար է. քաղաքական թեմաները, ցեղասպանության մասին պատմող ֆիլմերը կոմերցիոն չեն դիտարկվում»:

Նշենք, որ Թերենս Ջորջը ծնվել և մեծացել է Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում: 1985 թվականին հանդես է եկել որպես դրամատուրգ` ներկայացնելով իր դեբյուտային «Թունել» դրաման: Որպես սցենարիստ եւ ռեժիսորի ասիստենտ հանդես է եկել 1993 թվականին Ջիմ Շերիդենի «Հանուն հոր» ֆիլմում:

Մի շարք ֆիլմերում («Բռնցքամարտիկը»,«Մի մոր որդի»), ռեժիսորն արծարծել է Հյուսիսային Իռլանդիայի հոգսերն ու մտահոգությունները:

Թերենս Ջորջը` « Լավագույն ադապտացված սցենար»-ի համար Օսկարի է առաջադրվել է երկու անգամ , իսկ 2012 թվականի` փետրվարի 26-ին, «Ափը» կարճամետրաժ ֆիլմի համար արժանացել Օսկարի:

2004 թվականին «Ռուանդա Հյուրանոց» ֆիլմի համար, որպես ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր և համահեղինակ, արժանացել է Ակադեմիայի մրցանակի: Հանդիպման ավարտին Ռուբեն Միրզախանյանը հյուրին պարգևատրեց Մանկավարժական համալսարանի 90-ամյա հոբելյանը խորհրդանշող մեդալով: Թերենս Ջորջը շրջեց համալսարանում, եղավ բուհի թանգարանում:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---