26 մարտի 2013 - 12:27 AMT
Ադրբեջանում հակաիշխանական տրամարություններն և բանակ-հասարակություն կապի մեջ խորացող անջրպետը

Ադրբեջանական հասարակությունում մեծանում են հակաբանակային տրամադրությունները, որոնք, ըստ ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի, վերափոխվում են հակաիշխանական տրամադրությունների:Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դավիթ Ջամալյանը նկատեց, որ Ադրբեջանում բանակ-հասարակություն անջրպետը գնալով ավելի է խորանում:

«Ադրբեջանական բանակում մեծանում է տեղի բնիկ ժողովուրդների՝ թալիշների, լեզգիների և այլ ազգերի կորուստները: Իշխանությունները փորձում են իրար դեմ հանել այդ ժողովուրդներին և նրանց բնական դաշնակիցներին՝ հայերին»,- ասաց Դավիթ Ջամալյանը:

Փորձագետը նաև նշեց, որ Ադրբեջանում ալիևյան կլանի դիրքերը դառնում են երերուն և այն ոչ մի քայլ չի ձեռնարկում բանակում առկա բացասական զարգացումները կանխելու համար. «Դա նպաստում է նաև ադրբեջանական պետականության ճգնաժամին, քանի որ այն մինչև վերջ չի զարգացել, չի ձևավորվել»:

Դավիթ Ջամալյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը արհեստական պետական միավորում է, որտեղ անհնար է կազմել միասնական հանրույթ: Այս իրավիճակին նպաստում է նաև ադրբեջանական հասարակության ներսում առկա ազգամիջյան, միջէթնիկական լարվածությունը: