26 մարտի 2013 - 12:29 AMT
Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է Սերժ Սարգսյանի նամակին

Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է Սերժ Սարգսյանի նամակին: Նամակում մասնավորապես ասվում է. «Երեկ ստացա Ձեր մարտի 25-ի թվակիր նամակը: Դրական եմ գնահատում, որ Դուք վերջապես ուղղակի գրությսւմբ պատասխանեցիք իմ համալիր առաջարկին:

Թեև նամակի ընդհանուր ձևակերպումներում նկատելի են որոշ վիճարկելի փաստարկներ ու կանխակալ համոզումներ, այդուհանդերձ, առաջխաղացում կարելի է համարել հանգամանքը, որ Դուք պատրաստ եք բանակցությունների հիմք ընդունել իմ ներկայացրած փաստաթուղթը:

Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունր՝ հանդիպելու Ձեզ և սեղանին դրված համազգային հանգուցալուծումը քննարկելու ցանկացած ժամի ու ցանկացած ձևաչափով՝ Ազատության հրապարակում: Շնորհակալ եմ իմ առողջությամբ մտահոգվելու համար, անհանգստանալու հարկ չկա, ես միանգամայն աոողջ եմ, կազդուրման կարիք չունեմ, և կարող ենք առանց հետաձգելու իրականացնել մեր աշխատանքային հանդիպումը հանուն սահմանադրական Նոր Հայաստանի»:

«Եթե ինչ-ինչ պատճառով Ազատության հրապարակը հարմար վայր չդիտեք հանդիպման առումով, ազատ զգացեք կրկին նամակով ներկայացնելու իմ ամբողջական փաստաթղթից բխող' Ձեր բովանղակսւյին առաջարկությունները, որոնք Ձեր նախորդ արձագանքում բացակայում էին»,-ասվում է Րաֆֆի Հովհաննիսյանի նամակում: