Գալուստ Սահակյան. Եթե երկխոսությամբ արդյունքներ չլինեն, ԱԺ արտահերթ նիստը ոչինչ չի տա![]() 26 մարտի 2013 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Քաղաքական դաշտի կայացման միակ գործիքը երկխոսությունն է, համոզված է Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ եթե երկխոսությամբ արդյունքներ չլինեն, ապա ԱԺ արտահերթ նիստ հրավիրելը ոչինչ չի տա: «Ներքաղաքական իրավիճակի շուրջ քննարկումները չեն ստացվում, քանի որ առջևում Երևանի ավագանու ընտրություններն են և բոլոր քաղաքական ուժերը փորձում են ամրապնդել իրենց դիրքերը»,- նկատեց ՀՀԿ ներկայացուցիչը:Անդրադառնալով Սերժ Սարգսյանին արած Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ղեկավարման որոշ օղակներ ընդդիմությանը տալու առաջարկներին, նա նշեց, որ դրանք ծաղր են հասարակության համար: ««Ժառանգությունը» ռեսուրսներ և կադրային բազա չունի: Մենք կողմնակից ենք համագործակցության, քանի որ մեր իրականության մեջ չպիտի որոնենք հակառակորդներ: Մենք ամեն ինչ անում ենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը գնա երկխոսության, եթե չգնա, մենք արդեն սկսել ենք աշխատել և տեսնում ենք առկա խնդիրների լուծման ուղիները»,- ասաց Գալուստ Սահակյանը: «Հանրապետական» խմբակցության ղեկավարը կարծում է, որ գնալով երկխոսության՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կամրապնդի իր դիրքերը ընդդիմադիր քաղաքական դաշտում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |