Երևանի զբոսաշրջային տարբերանշանը ընտրելու համար սկսվել է առցանց քվերակություն

Երևանի զբոսաշրջային տարբերանշանը ընտրելու համար սկսվել է առցանց քվերակություն

PanARMENIAN.Net - Սկսվել է Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված «Երևան քաղաքի զբոսաշրջային տարբերանշանի մշակում» անվանակարգով բաց մրցույթի քվեարկությանը: Քվեարկությունը կընթանա մինչև մայիսի 5–ը։

Նշենք, որ մրցույթը հայտարարվել էր նախորդ տարվա վերջին, նպատակն է ապահովել Բացահայտել ժամանակակից և ստեղծագործական գաղափարները հեղինակային և մասնագիտական ունակությունները մայրաքաղաքի տարբերանշանի հայեցակարգի գործընթացում օգտագործելու համար:

Մրցույթի հաղթողները կպարգևատրվեն Երևանի քաղաքապետի կողմից ստորագրված պատվոգրով և խրախուսական մրցանակներով: Հնարավորություն կստանան իրականացնել տարբերանշանի տեղայնացման աշխատանքները Երևանում` վճարովի հիմունքներով:

Մրցույթի կազմակերպիչները հուսով են, որ Երևանի տարբերանշանը, շնորհիվ իր ուղերձի և բովանդակության, պետք է որակապես փոխի Երևանի առկա պատկերը, արտացոլի ժամանակակից քաղաքի զարգացման ռազմավարությունը, խրախուսի և ամրապնդի քաղաքի բարելավման գործընթացները:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---