Քաղաքական երկխոսություն. «Ժառանգությունը» ճշտել է նշաձողը, որից այն կողմ չի գնալու![]() 26 մարտի 2013 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Կոալիցիոն կառավարություն «Ժառանգություն» կուսակցության մասնակցությամբ չի լինելու, վստահեցնում է «Ժառանգության» փոխնախագահ, խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: «Կոալիցիան ուրիշ բան է, մեր մոտեցումներով կարող ես լինել ընդդիմություն և մաս կազմել պետական կառավարման համակարգին: Հասկանալի է, որ սա կոալիցիա չէ»,- Ազատության հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռուբեն Հակոբյանը: Ռուբեն Հակոբյանը առաջարկեց տարանջատել երկխոսությունը բանակցությունից և համագործակցությունից: Նրա կարծիքով` երկխոսությունն այն է, երբ ցանկություն են հայտնում նստել զրուցելու, այլ հարց է` այդ երկխոսությունը կարո՞ղ է դառնալ բանակցություններ, թե՝ ոչ: Անդրադառնալով ՀԱԿ-ի իշխանությունների հետ երկխոսության նախադեպին` Ռուբեն Հակոբյանը նշեց, որ տառապանքի փորձով շատերը իրենց խորհուրդ են տալիս չգնալ երկխոսության, քանի որ «գցողներ են»: «Բայց եթե նախադեպը կա, դա չի նշանակում, որ մենք պետք է վախենանք և չգնանք երկխոսության` մտածելով, որ կարող են իրենց խաբել, «գցել» կամ ոչինչ չանել: Մենք ճշտել ենք նշաձողը, որից այն կողմ չենք գնալու, այն ծրագիրը, որ ներկայացրել ենք, պետք է հարգվի»,- ասաց «Ժառանգության» փոխնախագահը: Նա նկատեց, որ եթե իշխանությունները դրական են տրամադրված, ապա հում, եփած, կիսաեփած բառերը տեղ չունեն, պետք է դրանից հեռու մնալ: «Ես չգիտեմ, թե ով է խորհուրդ տվել, որ Սերժ Սարգսյանը գրի հում առաջարկությունը, մեր պատասխանի մեջ չկար ձեր շատ եփած առաջարկությունը արտահայտությունը, հում, եփած, կիսաեփած բառերից խորհուրդ կտայի հեռու մնալ»,- ասաց նա և ավելացրեց,- «Րաֆֆի Հովհաննիսյանը կորոշի գնում է նախագահական նստավայր, թե՞ պատրաստ է Սերժ Սարգսյանին ընդունել միայն Ազատության հրապարակում: Մինչ հացադուլը նա հայտարարել էր, որ ցանկացած պահի կգնա ցանկացած նստավայր, բայց հացադուլը որոշակի նոր կարգավիճակ է ստեղծում»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |