Ռ.Հակոբյանը ՀԱԿ-ին խորհուրդ է տալիս իշխանությունների հետ միասին չլծվել հարվածելու շարժմանը![]() 26 մարտի 2013 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրես խմբակցության մեջ կան մարդիկ, ովքեր պայքարում են Ազատության հրապարակում այսօր ընթացող շարժման դեմ: Նման կարծքի է «Ժառանգության» փոխնախագահ, խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Այսօր Ազատության հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ նա ասաց, որ ՀԱԿ խմբակցության մեջ իրենք ունեն շատ լավ ընկերներ, բայց այդ խմբակցության որոշ ներկայացուցիչների գնահատականները չեն տարբերվում ՀՀԿ-ականների հնչեցրածներից: Ռուբեն Հակոբյանը միևնույն ժամանակ նշեց, որ Երևանի ավագանու ընտրություններին իրենք պատրաստ են համագործակցել ՀԱԿ-ի հետ, բայց նաև խորհուրդ տվեց իշխանությունների հետ միասին չլծվել` հարվածելու շարժմանը և Րաֆֆի Հովհաննիսյանին: Անդրադառնալով շարժմանը, նա նշեց, որ իրենք իրենց չափով կարողացել են պահել հանդուրժողականության մթնոլորտը, համագործակցել են նաև ոստիկանության հետ: «Այս շարժման հիմնական նվաճումներից մեկն այն է, որ հարթակը չմենաշնորհվեց, այդտեղ հայտնվեցին ամենատարբեր կողմնորոշում ունեցող գործիչներ, բոլորը հնարավորություն ունեցան խոսել քաղաքական ծրագրերից»,- ասաց Ռուբեն Հակոբյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |