Երևանում կկանգնեցվի հայ-ռուսական բարեկամությանը նվիրված հուշարձան

Երևանում կկանգնեցվի հայ-ռուսական բարեկամությանը նվիրված հուշարձան

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ մայրաքաղաքի Օղակաձև զբոսայգու Մոսկովյան - Նալբանդյան - Իսահակյան հատվածում առաջիկայում կտեղադրվի ՌԴ և Ուկրաինայի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանի հեղինակած արձանը, որը խորհրդանշում է հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը:

Օրերս նշված տարածքում արդեն իսկ կսկսվեն արձանի տեղադրման նախապատրաստական աշխատանքները, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---