PanARMENIAN.Net-ը տեղեկացրել էր, որ այսօր, կեսօրին ահազանգ է ստացվել` Արմավիրի մարզի Շենիկ գյուղի մոտակա դաշտում չպայթած արկ հայտնաբերելու մասին: Դեպքի վայր էր մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ «Հայաստանի հողեր» ՍՊԸ-ին պատկանող հողատարածքի մոտակայքում հայտնաբերվածը թնդանոթի արկի գլխիկ է(d=40սմ), որը վտանգ չի ներկայացնում: