Ուրիշի անձնագրով քվեարկելու փորձի դեպքով հարուցված քրգործն ուղարկվել է դատարան![]() 26 մարտի 2013 - 18:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ավարտվել է թիվ 09/18 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է 2013թ. փետրվարի 18-ին` ՀՀ Նախագահի ընտրության օրը, թիվ 09/18 ընտրատեղամասում Գուրգեն Ղազախեցյանի անձնագրով քվեարկելու փորձ կատարած անձի ինքնությունը: Նախաքննության տվյալներով` նշված ընտրատեղամասում Գ.Ղազախեցյանի փոխարեն փորձել է քվեարկել Երևան քաղաքի բնակիչ Դ.Մելիք-Ստեփանյանը, սակայն չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ կանխվել է: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Դ.Մելիք-Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 26.03.2013թ. ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Այսպիսով` ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում՝ ներառյալ քարոզարշավի ժամանակ և քվեարկության օրը, արձանագրված միջադեպերի, ընտրախախտումների դեպքերի առթիվ հարուցվել է 13 քրեական գործ, որոնցից 5 քրեական գործ` 7 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան: Դատարան ուղարկված գործերից 2-ի դատաքննությունը` 2 անձի վերաբերյալ, ավարտվել է: Դատարանները հիմնավորված են համարել այլ անձի փոխարեն քվեարկելու համար նշված 2 անձանց առաջադրված մեղադրանքները և դատապարտել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |