Ճարտարապետության և շինարարության համալսարանում էներգաարդյունավետության լաբորատորիա է բացվել

Ճարտարապետության և շինարարության համալսարանում էներգաարդյունավետության լաբորատորիա է բացվել

PanARMENIAN.Net - Բնապահապանության նախարար Արամ Հարությունյանը Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանում մասնակցել է ՀՀ բնապահպանության նախարարության և ՀՀ քաղաքաշինության նախարարության համակարգման ներքո ընթացող «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ՄԱԶԾ ծրագրի և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի համագործակցության շրջանակներում հիմնադրված էներգաարդյունավետության լաբորատորիայի բացմանը:

Շնորհավորելով հյուրերին լաբորատորիայի բացման կապացությամբ՝ նախարարն ընդգծել է, որ այն կնպաստի ապագա գիտնականներին նորանոր բարձունքների հասնելուն:

«Այս լաբորատորիան կստեղծի այն հիմքերը, որոնք հետագայում հնարավորություն կտան ակտիվացնել էներգախնայողության բարձրացման և դրանք կիրառության մեջ դնելու ուղղությամբ տարվող աշխատանքների որակը»,-բացման խոսքում նշել է բնապահպանության նախարարը:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանին տրամադրվել է շուրջ 10 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 12 անվանում սարքավորումներ և գործիքներ: Հայաստանում առաջին անգամ հասանելի այս նորագույն սարքերը թույլ են տալիս մասնավորապես գնահատել շենքերի էներգետիկ արդյունավետության հետ առնչվող մի շարք օդերևութաբանական և ջերմաֆիզիկական հարաչափեր և ստացված տվյալները ուղղակիորեն ներբեռնելով համակարգիչ՝ ստանալ վերլուծած արդյունքները գրաֆիկական պատկերով:

Հետապնդելով ոլորտի բարձրակարգ մասնագետների պատրաստման նպատակը` լաբորատորիան հասանելի կլինի նաև համապատասխան որակավորում տրամադրող այլ ԲՈՒՀ-երի ուսանողների համար` հնարավորություն տալով նրանց գործնականում ծանոթանալ էներգաարդյունավետության գնահատման և բարձրացման նպատակով իրականացվող վերլուծություներին և միջոցառումներին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---