Պետրոս Մակեյան. Ինչ արվելու է, պետք է արվի մինչև նախագահի երդմնակալության օրը![]() 26 մարտի 2013 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Ժողովուրդը և «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է դասեր քաղեն Հայաստանում տեղի ունեցած քաղաքական նախկին գործընթացներից, և ինչ արվելու է, պետք է արվի մինչև ապրիլի 9-ը՝ նախագահի երդմնակալության օրը: Ազատության հրապարակում Քաղաքացիական բաց խորհրդի ժամանակ նման հայտարարություն արեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: «2008-ից հետո ստեղծվեց մի վիճակ, երբ ժողովուրդը հետ քաշվեց, «Հայ ազգային կոնգրեսը» մնաց առանց ժողովրդի, և արդյունքը եղավ այն, որ Կոնգրեսը այդքան պայքարից հետո չմասնակցեց ընտրություններին: Պետք է Րաֆֆին հաշվի առնի այս հանգամանքը»,-ասաց նա։ Պետրոս Մակեյանը կարծում է, որ այս ընտրությունները տարբերվում էին բոլորից: «Քաղաքական ուժերը մտածում էին, որ իշխանությունների համար ստեղծվել է շատ լավ առիթ զուռնա դհոլով նշելու իրենց հաղթանակը, և, բարեբախտաբար, Րաֆֆին այդպես չհավատաց, և ժողովուրդը գնաց ու ձայն տվեց նրան»,- ասաց նա: «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահը նկատեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ոչ ստանդարտ քայլերի շնորհիվ`այցելություններ մարզեր, որպեսզի մարզերի ժողովրդը նույնպես ներգրավվի գործընթացի մեջ, ինչպես նաև հացադուլը, մարդիկ արդեն 40 օր գտնվում են հրապարակում, և դա ջղաձգության մեջ է պահում իշխանությանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |