ԱԻՆ են հրավիրվել բոլոր նախարարություն-գերատեսչությունների ներկայացուցիչները

ԱԻՆ են հրավիրվել բոլոր նախարարություն-գերատեսչությունների ներկայացուցիչները

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԻ նախարարություն էին հրավիրվել հանրապետության բոլոր նախարարություն-գերատեսչությունների արտակարգ իրավիճակների ու քաղաքացիական պաշտպանության գծով պատասխանատու պաշտոնյաները։

Հիմնական նպատակն էր նրանց ներկայացնել ԱԻ նախարարության նորակառույց շենքում տեղակայված ճգնաժամային կառավարման կենտրոնը, որտեղ աշխատանքային տեղեր են հատկացված մյուս պետական մարմինների ներկայացուցիչների համար, ինչպես նաև քննարկել համագործակցության հետ կապված տարբեր խնդիրներ։Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդգծել է պետական կառավարման մարմինների միջև համակարգված ու արդյունավետ փոխգործակցության կարևորությունը` աղետների ռիսկի նվազեցման ու կառավարման գործում։

«Մենք պիտի միասին աշխատենք, խորհրդակցենք, միմյանց փոխանցենք մեր ձեռքի տակ եղած տվյալների բազաները և համատեղ որոշումներ ընդունենք։ մենք պատրաստ ենք աշխատել բոլոր նրանց հետ, ում մտահոգում են մեր երկրի ու բնակչության անվտանգության խնդիրները» ,- ասել է Ա. Երիցյանը։

Հանդիպման մասնակիցները ևս մեկ անգամ ճշտել են իրենց իրավասություններն ու պարտականությունները` կապված արտակարգ իրավիճակների կառավարման, տեղեկատվական հոսքերի կարգավորման, տարաբնույթ տվյալների բազաների պարբերական թարմացման հետ։

Բարձրացվել են նաև տարբեր նախարարություն-գերատեսչությունների հետ համագործակցության ընթացքում առաջացող խնդիրները (օրենսդրական կարգավորումներ, ուսուցում, կադրերի վերապատրաստում, ուսումնավարժությունների անցկացում և այլն) և պատասխանատվությունների բաշխման հարցերը։ Ներկաները միաբերան նշել են, որ ԱԻ նախարարության հետ տևական ժամանակ աշխատելով` բարձր են գնահատում համակարգում առկա առաջընթացը և պատրաստակամ են սերտորեն համագործակցել վերոնշյալ բոլոր հարցերի շուրջ։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---