Հայաստան-Չեխիա. Առաջին կեսից հետո գոլազուրկ ոչ ոքի է![]() ![]() PanARMENIAN.Net - Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայացել է 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Չեխիա հանդիպման առաջին խաղակեսը: Առաջին մի քանի րոպեների ընթացքում զգացվում էր թիմերի մեկնարկային լարվածությունը, նրանք երկուստեք սխալվում էին և գնդակ կորցնում: Մոտ 15 րոպե անց հայերն աստիճանաբար սկսեցին բացվել ու ավելի շատ գրոհել: Վարդան Մինասյանի սաների մոտ ստացվում էր վտանգավոր պահեր ստեղծել Պետեր Չեխի դարպասի մոտ: Նման գրոհներից մեկի ժամանակ ձախ թևից հիանալի անցում կատարեց Յուրա Մովսիսյանը, նա կենտրոնով գնդակը փոխանցեց Մարկոս Պիզելլիին, որը չկարողացավ կողմնորոշվել և հարվածել: Այնուհետև անկյունայինի իրացումից հետո հենց ինքը Մովսիսյանը կարող էր աչքի ընկնել, սակայն հուսալի գործեց Չեխը: Նա փրկեց իր թիմին նաև Պիզզելիի հեռահար ուժեղ հարվածից հետո: Առաջին կեսում երկրպագուներն այդպես էլ գոլեր չտեսան, և այն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |