Բեռլինում մեկնարկում են Լեռնային Ղարաբաղին նվիրված լսումները26 հոկտեմբերի 2005 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության Հարավային Կովկասի հարցերով ինստիտուտի նախաձեռնությամբ այսօր Բեռլինում սկսվում են երկօրյա լսումներ նվիրված Լեռնային Ղարաբաղին: Լեռնային Ղարաբաղը լսումների ժամանակ կներկայացնի ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Լեռնային Ղարաբաղի նախագահի մամլո քարտուղար Էդուարդ Աթանեսյանը հերքեց Բաքվի «Զերկալո» թերթի տարածած տեղեկատվությունը, թե կազմակերպիչները հրավերներ էին ուղարկել «Լեռնային Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքների ղեկավարներ Արկադի Ղուկասյանին եւ Նիզամի Բաղմանովին»: Է.Աթանեսյանի խոսքերով, հրավերը ստացվել է հենց ԱԺ նախագահի անունով: Աշոտ Ղուլյանի ելույթը ծրագրված է լսումների երկրորդ օրը: Նշենք, որ «Զերկալոն» հաղորդել է նաեւ, թե քննարկվող հարցերից է լինելու Աղդամ - Ստեփանակերտ - Շուշի - Գորիս - Նախիջեւան ճանապարհի վերաբացման հարցը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |