30 մարտի 2013 - 13:59 AMT
Ապրիլի 24-ին ԱՄՆ Սենատում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում

ԱՄՆ Կոնգրեսի անդամները, Ամերիկայի հայ համայնքի, Հայաստանի ու Արցախի կառավարությունների ներկայացուցիչները ապրիլի 24-ին կանցկացնեն Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումը ԱՄՆ Սենատի Hart շենքի գրասենյակում: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), միջոցառումը կվարի հայտնի հասարակական գործիչ ու փաստաբան Սարիկ Արմենյանը:

ANCA-ն հայտարարություն է տարածել, որտեղ կոչ է անում հայերին, հույներին ու ասորիներին մասնակցել Թուրքիայի կողմից Ցեղասպանության ուրացման դեմ ուղղված արշավին: Հայտարարության մեջ հիշատակվում են նաև Թուրքիայի տարածքում հազարավոր ավերված հայկական եկեղեցիները, որոնք թալանվում են, ջնջելու համար երբեմնի ծաղկուն քրիստոնեական քաղաքակրթության հետքերը: