Բրայզան նախազգուշացրել է Վրաստանին Ռուսաստանի հետ դիմակայության վտանգի մասին![]() 30 մարտի 2013 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Տարածքային ամբողջականության վերականգնման ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Գեորգի Վոլսկին հրապարակել է այն խորհուրդները, որ տվել է Վրաստանի նախկին իշխանություններին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյա Մեթյու Բրայզան: ԱՄՆ-ում Վրաստանի նախկին դեսպան Վասիլի Սիխարուլիձեն նամակ է ուղղել ԱԳՆ այն ժամանակվա ղեկավար Գելա Բեժուաշվիլուն, ոևտեղ պատմել է 2006թ. հունիսի 1-ին Բրայզայի հետ ունեցած իր հանդիպման մանրամասների մասին: Վոլսկին նամակը փոխանցել է «Իմեդի» հեռուստաընկերությանը: «Մեթյու Բրայզան հայտարարեց, որ Բարեկամների խումբը կոչ է անում Վրաստանի խորհրդարանին չընդունել զգացմունքային ու առճակատային բանաձև Ռուսաստանի խաղաղապահների ուժերի Աբխազիա մտնելու վերաբերյալ: Դա կվնասի ոչ միայն Աբխազիայի հակամարտության կարգավոման հեռանկարներին, այլ նաև բացասաբար կանդրադառնա եվրոպական երկրների որոշոման վրա՝ ՆԱՏՕ-ի հետ ինտենսիվ երկխոսություն ծավալող երկրների ցանկում Վրաստանն ընդգրկելու վերաբերյալ: Ըստ Բրայզայի, լավ կլինի, եթե բանաձևում ուշադրությունը սրվի Գալիի շրջանի վրա, այնտեղ միջազգային ոստիկանական ուժեր տեղակայելու անհրաժեշտության վրա: Ըստ Բրայզայի, հանրության ու բարեկամների խմբի ակտիվությունը հենց դրա արդյունքն է: Վրաստանը պետք է շանս տա Բարեկամների խմբին քաղաքական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա ՄԱԿ միջոցով»,-ասվում է Սիխարուլիձեի նամակում, որը նա հասցեագրել է Գելա Բեժուաշվիլիին, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |