Apple-ի նոր iPhone-ը վաճառքի կհանվի արդեն այս տարվա ամռանը, հայտնել է ամերիկյան «Ուոլ սթրիթ յորնալի» ինտերնետ-տարբերակը:
Միևնույն ժամանակ Apple-ի ներկայացուցիչներն այս տեղեկատվությունը չեն մեկնաբանում:
Ըստ պարբերականի, նոր սարքը նախորդ iPhone 5-ից չի տարբերվի չափով ու ձևով: Թե որքանով կփոխվի բովանդակությունը, պարբերականը տեղեկություններ չունի:
Ըստ թերթի, միաժամանակ ընկերությունն իր ասիական առաքիչների հետ շարունակում է աշխատել iPhone-ի բյուջետային տարբերակի վրա, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: