Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը կայցելի Թուրքիա ապրիլի 3-4, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Էշթոնը հանդիպում կունենա Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ:
Էշթոնն ու Դավութօղլուն կքննարկեն հիմնական միջազգային ու տարածաշրջանային խնդիրները:
Էշթոնը կհանդիպի նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: