3 ապրիլի 2013 - 13:26 AMT
Մյուս ավիաընկերությունները կավելացնեն չվերթների հաճախականությունը դեպի «Զվարթնոց»

«Արմավիա» ավիաընկերության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն, որի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

Խիստ մտահոգված լինելով «Արմավիա» ավիաընկերության շուրջ ստեղծված իրավիճակից, չնայած մյուս շահագրգիռ կողմերի պես կրած կորուստներին, հայտնում ենք, որ մեր ընկերությունը շարունակում է ակտիվորեն աշխատել մյուս գործող ավիաընկերությունների հետ շուկայում առաջացած հնարավոր բացերը լրացնելու համար:

Մասնավորապես ուզում ենք տեղեկացնել, որ հետևյալ ավիաընկերությունների հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ չվերթների ավելացման վերաբերյալ

Ավստրիական ավիաուղիները կսկսի իրականացնել շաբաթական 7 չվերթ

Չեխական ավիաուղիներ՝ 7 չվերթ

Ալիտալիան՝ 3 չվերթ

Հունիսի սկզբից չվերթերը կվերսկսի նաև լեհական ԼՈՏ ավիաընկերությունը‘ շաբաթական իրականացնելով 5 չվերթ:

Քննարկումներ են տարվում նաև այլ ավիաընկերությունների հետ՝ չվերթների հաճախականությունների ավելացման վերաբերյալ:

Ակնկալվում է «Ֆլայ Դուբայ» ավիաընկերության կողմից հաճախականությունը հասցնել մինչև ամենօրյա չվերթների իրականացում, ասվում է «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի հայտարարության մեջ: