3 ապրիլի 2013 - 14:43 AMT
«Արմավիայի» օդաչուների խնդիրները Հանրային խորհրդի ուշադրության կենտրոնում են

Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն առաջարկել է օդաչուներին առաջիկայում ընդլայնված քննարկում անցկացնել, կապված ազգային ավիափոխադրող «Արմավիայի» սնանկության հետ: Ինչպես հայտնում է Խորհրդի մամլո ծառայությունը, այդ մասին նա ասել է ապրիլի 3-ին ավիաընկերության օդաչուների հետ հանդիպմանը:

Քննարկումների ժամանակ կարծարծվեն օդաչուների ապագայի ու քաղավիացիայի խնդիրները:

Հանդիպման ժամանակ օդաչուներն իրենց մտահոգությունը հայտնեցին ստեղծված իրավիճակի վերաբերյալ և քննարկեցին նրա հետաևանքները:

«Արմավիա» ավիաընկերությունը հայտարարել է, որ ապրիլի 1-ից այլևս թռիչքներ չի իրականացնում և սկսում է սնանկացման գործընթացը